Ռոբերտ Քոչարյանը դեռ հարթակ չի բարձրանա 2 մարտի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե երբ ընդդիմության հավաքների հարթակում կտեսնեն երկրորդ նախագահին, ասել է, որ նման խնդիր չկա դրված։ Լևոն Քոչարյանը երկրորդ նախագահի աջակիցների հետ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից երթով գնացել է դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու այնտեղ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Այս պահին մեր առջև նման խնդիր չկա դրված: Ռոբերտ Քոչարյանն իր աջակցությունն է հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, կոչ է արել իր համախոհներին աջակցել, մասնակցել, սատարել: Որպես քաղաքացի ես էլ իմ ընկերների, մեր աջակիցների հետ մասնակցում եմ երթերին, հանրահավաքներին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ Լևոն Քոչարյանն ասել է, որ իշխանությունը խնդիր չուներ բացահայտելու գործը, խնդիր ուներ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, նաև վարկաբեկել բանակը, որ «տեսեք՝ բանակին բերել ու կրակել են տվել ձեր վրա, որը բացարձակ սուտ է»։ Նա հավելել է, որ նաև սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: «Խոստանում էին՝ կգանք իշխանության, մի քանի օրում կբացահայտենք ամեն ինչ: Քանի տարի անցել է ու տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկած ունեին, կարծում եմ՝ նրանց մեծ մասն էլ արդեն համոզվեց, որ այս գործը շինծու է, իրավունքից շատ հեռու»,- ասել է Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ասել էր, որ եթե դրանք լինեն, ապա ինքը կմասնակցի։ «Մասնակցելու ենք և կրելու ենք»,-ասել էր նա։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |