Նախագիծ․ Վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն 2 մարտի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով ներկայացված նախագծով վարորդները ճանապարհային երթևեկության կանոնների իրենց խախտումների բողոքարկման համար ստիպված կլինեն վճարել։ Ազգային ժողով է ներայացվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու կից նախագծերի փաթեթը, որով դատարաններ ներկայացվող հայցերի, դիմումների, բողոքների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կփոփոխվեն։ Փոփոխությունները ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նա նշել է, որ տուրքի որոշ տեսակներ Հայաստանում սահմանվել են 1999-ին ու մինչ օրս որևէ փոփոխության չեն ենթարկվել, գրում է Sputnik Արմենիան։ «Այժմ սահմանվում է, որ առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն դրամ, վերաքննիչի դեպքում՝ մինչև 15 մլն, վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,- ասաց փոխնախարարը։ Սնանկության վարույթով, նրա խոսքով, տուրքը 500,000 դրամից դառնում է 1 մլն և 500,000 դրամ: Նախագծով նախատեսվում է, որ շարքային քաղաքացիների այնպիսի գործերի համար, ինչպիսիք են ալիմենտային վճարի պարտավորեցումը, ընտանեկան բռնության դեպքում դատարան դիմելը, ընտրությունների մշտադիտարկմանը մասնակցող ընկերությունների դատական հայցերը, տուրքը վերացվում է։ «Բացի այդ, նախատեսվում է շատ կարևոր դրույթ, որ դատարանը կարող է անձին ազատել պետտուրքի վճարումից, եթե նրա սոցիալական, գույքային դրությունը չի բավարարում»,- ասել է Դանիելյանը։ Նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |