Իտալիայում պատվաստանյութերի հանդեպ կորոնավիրուսի կայուն շտամ են գտել 3 մարտի 2021 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։ Նա կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի դեմ։ «Իտալիայում առաջին անգամ հանդիպեցինք նիգերիական շտամին, որը մուտացիաներ ունի և որի դեմ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- հայտարարել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։ Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով, երկրում գերակշռում է առավել վարակիչ համարվող բրիտանական շտամը՝ 54-64% կազմելով, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը 20% էր։ Իտալացի մասնագետները խոսում են պանդեմիայի 3-րդ ալիքի մասին։ Կառավարությունը որոշել է փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները առավել անբարենպաստ շրջաններում, որտեղ 100,000 բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 200-250 վարակված։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր Իտալիայում վարակի 3 մլն դեպք է գրանցվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |