Վանեցյան․ Նախագահը մի քանի ժամում ԳՇ պետի դիմումը ՍԴ ուղարկելու որոշումը կհայտնի 3 մարտի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին, խոստացել մի քանի ժամվա ընթացում հայտնել իր որոշումը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասով Սահմանադրական դատարան դիմելու հարցով, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ «Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ գիտեք՝ ինչի մասին է խոսքը՝ ԶՈւ ԳՇ պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկել, թե՝ ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին կհայտնի իր որոշման մասին»,- ասել է Վանեցյանը։ Ընդդիմադիր գործիչն այլ մանրամասներ հանդիպումից չի ներկայացրել։ Մարտի 3-ին Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը հանդիպել է Սարգսյանին։ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է Pastinfo-ն։ Նախագահի աշխատակազմը մարտի 2-ին հայտարարել էր, որ Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերևույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Այս հայտարարությունից առաջ Սարգսյանը հանդիպել էր Փաշինայնին։ Ընդդիմության կարծիքով՝ նախագահի վրա ճնշումներ են եղել։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |