ՊԵԿ․ $45 մլն-ի հերոինը հայտարարգրվել է որպես խմորիչ![]() 3 մարտի 2021 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կիլոգրամ կշռող հերոին է հայտնաբերվել՝ մոտ $45 մլն շուկայական արժեքով, այն հայտարարարգրված է եղել որպես խմորիչ։ Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում 2 հոդվածով քրգործ է հարուցվել: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է, օպերատիվ-հետախուզաան միջոցառումները շարունակվում են։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |