Մարտունու վարելահողերի 15,000 հա-ից ավելին անցել է Ադրբեջանին![]() 3 մարտի 2021 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի 27,133 հեկտար վարելահողերից 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողությանն է անցել 15,792 հա-ը, որից` 8,603․8 հա վարելահող, 7,188․3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6,418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել: Այդ մասին Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթին տեղեկացրել են շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնից: «Մինչև պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22,000 հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 308․29 հա խաղողայգի, 230 հա նռան և 62․27 հա պտղատու այգի»,- մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից: Բացի այդ, «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տեղեկատվությամբ՝ Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում, հրետակոծության հետևանքով սատկել է 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաև կորել` 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր, գրում է Արցախպրեսը։ Պատերազմի ընթացքում Մարտունու՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ: Մարտունու շրջանի տարբեր համայնքների ղեկավարների տրամադրած նախնական տվյալներով` հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև 15 կոմբայն, 105 տրակտոր և 100-ից ավելի գյուղատնտեսական այլ սարքավորումներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |