Սոցապը ծնելիության խթանմանն ուղղված օրինագիծ է մշակել![]() 3 մարտի 2021 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և բազմազավակ ընտանիքների ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է շրջանառության մեջ է դրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվեն աջակցության հետևյալ տեսակները՝ • դրամական աջակցություն • առողջության ապահովագրություն • բնակարանային պայմանների բարելավման աջակցություն • բնակարանի/ տան տրամադրում • կրթության վճարի փոխհատուցում • պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում • աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում: Նշվում է, որ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |