Նախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը պետք է երկարացվի, եթե քաղաքական այլ առաջնահերթություններ չխանգարեն 3 մարտի 2021 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը պետք է երկարացվի, եթե քաղաքական այլ առաջնահերթություններ չխանգարեն։ Շուկայի այս ժամանակահատվածի համար լավագույն լուծումը գոնե մեկ անգամ ևս այն երկարացնելն է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Քանի դեռ մենք այս ջուրն ենք մտել, իմաստ ունի երկարացնել և բավարար ժամանակ տալ մեր տնտեսվարողներին, որպեսզի կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել։ Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողնան ամրապնդվել շուկայում»,- ասել է Քերոբյանը։ Կառավարությունը հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա, այն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին և 6 ամսով: 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |