Փաշինյանը՝ Սահմանադրական փոփոխության մասին․ Որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չունեի, քննարկման դաշտն է պետք բաց պահել

Փաշինյանը՝ Սահմանադրական փոփոխության մասին․ Որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չունեի, քննարկման դաշտն է պետք բաց պահել

PanARMENIAN.Net - Ընտրությունն այնպիսի երևույթ է, որ այն որևէ կերպ ի հեճուկս չի կարելի անցկացնել, դա պետք է անել համագործակցված՝ կառավարության, Ազգային ժողովի, նախագահի, քաղուժերի միջև, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների հարցն առաջ բերելով որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել, այլ նկատի է ունեցել, որ քննարկումների դաշտը պետք է բաց պահել։

«Ես նկատի ունեմ, որ քանի որ ունենք իրավիճակ, որ Սահմանադրության գործունակության հետ կապված էլ հարցեր կա, եկեք անդրադառնանք այդ հարցին ևս մեկ անգամ, տեսնենք՝ հանրային համերաշխության վերականգնման համար օգտակար կլինի այն հոդվածների խմբագրումը, որոնք ընդունվում են Ազգային ժողովում, գնանք այդ ճանապարհով, թե ոչ՝ հանրաքվեի տարբերակով։ Նկատի ունեմ՝ քննարկումների դաշտը պետք է բաց պահել»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետն արձագանքել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է հանգուցալուծվելու ներքաղաքական ճգնաժամը և ինչպես է ինքը պատկերացնում՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հոկտեմբերին կամ նոյեմբերին անցկացնելը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին սա իրեն ուղղված միակ հարցն էր, որին Փաշինյան արձագանքել է, մյուս հարցերին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փաշինյանը նշել է, նաև որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն, եթե ԱԺ ընդդիմությունը համաձայնի դրանց։

«Հարց է հնչում՝ ինչու այդ ընտրություններն անել համաձայնությամբ, որովհետև մենք չենք ուզում անել քայլեր, որոնք դիտարկվեն՝ ի հեճուկս, իր տրամաբանության մեջ։ Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխության միջոց, այն գործիք է այդ խնդիրը լուծելու և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք հնարավորություն կամ ժամանակ ունեն մասնակցելու կառավարության կամ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, այլ բոլորը՝ ընտրական տեղամաս գնալով և իրենց կամքն արտահայտելով։ Կառավարությունն ու քաղուժերը պիտի երաշխավորեն, որ այդ ընտրությունները տեղի ունենան ազատ, արդար, օրինական պայմաններում»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն արդեն հրավեր ուղարկել է խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին ու առաջիկայում հանդիպում է պլանավորվում։

Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր 2021-ի հոկտեմբերին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին՝ հավելելով նաև, որ Սահմանադրության որոշ հոդվածներ կարող են փոփոխվել ԱԺ լիազորություններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---