Թուլացած իմունիտետով հիվանդների օրգանիզմում կորոնավիրուսը կարող է երկար մնալ![]() 4 մարտի 2021 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Թուլացած իմունիտետով հիվանդների օրգանիզմում կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի ամիս, մուտացիաներ կուտակել և հակամարմինների հանդեպ կայուն վիրուսի շտամ առաջացնել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է medRxiv պորտալում։ Գիտնականները հայտնաբերել են լեյկեմիայի սուր հիվանդությամբ պացիենտի, որը վարակիչ էր նրա մոտ Covid-19-ի հայտնաբերումից նույնիսկ 250 օր անց և հետազոտության հրապարակման պահին։ Ընդ որում, վիրուսը 20-25 տարեկանների խմբին պատկանող այդ մարդու օրգանիզմում մի քանի մուտացիայի էր ենթարկվել, որոնցից մեկը հանդիպում է բրիտանական շտամի գենոմում, գրում է «Վեդոմոստին»։ «Մտահոգություն կա, որ ճնշված իմունիտետով մարդիկ, որոնք վարակված են SARS-CoV-2-ով, կարող են ռեզերվուար հանդիսանալ մուտացիաների կուտակման և նոր շտամերի առաջացման համար, որոնք կարող են խուսափել իմունային արձագանքից»,- զգուշացրել են հետազոտության հեղինակները։ Երկու այլ պացիենտի դեպքում՝ 5-ից փոքր տղայի և աղջկա մոտ վիրուսը պահպանվել է ավելի կարճ ժամանակ՝ 91 և 230 օր համապատասխանաբար, սակայն դա ևս տևական ժամկետ է։ Բոլոր 3 հիվանդի դեպքում ախտորոշված է եղել արյան քաղցկեղի տեսակներից մեկը՝ սուր B-բջջային սակավարյունություն։ Այդ հիվանդության դեպքում օրգանիզմը գրեթե չի արտադրում առողջ B-բջիջներ, որոնք պատասխանատու են հակամարմինների առաջացման և ադապտիվ իմունիտետի աշխատանքի համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |