Քոչարյան․ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր 4 մարտի 2021 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին ասել է՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ ԼՂ վերջին պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից։ «Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ, առավել ևս, պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,- ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։ «Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)», - ասել է Քոչարյանը։ Նա նշել է, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։ «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է Քոչարյանը: Ըստ նրա՝ չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։ 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» |