«Հանուն Հադրութի» ՀԿ-ն հավաք և երթ են արել դեպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատներ![]() 4 մարտի 2021 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը հավաք և երթ էր նախաձեռնել դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։ Հավաքի մասնակիցներն Արցախի Հադրութի շրջանի բնակիչներն էին, որոնք կորցրել են իրենց տները: 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։ Հավաքը մեկնարկել է Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Կազմակերպիչները ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով գրություններ էին պատրաստել՝ ուղղված դեսպաններին, և նրանցից հանդիպման հնարավորություն խնդրել։ Այդ գրության մեջ հադրութցիները ներկայացրել են իրավիճակը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները և այլ հարցեր, տեղեկացնում է «Հետքը»։ Ակցիային մասնակցել է նաև արցախցի ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, որը ծնունդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից է։ Նա ասում է, որ ակնկալիքներ չունի այս ակցիաներից, և իր միակ ակնկալիքը Հադրութի ազատագրումն է,որի համար պետք է նախադրյալներ ստեղծել։ Այդ նախադրյալներից առաջինը Բադասյանը համարում է ներքին թշնամիներից ազատվելը, այնուհետև բանակը վերականգնելը և երրորդը՝ բոլոր արցախցիները պետք է հավաքվեն և ապրեն Արցախի մնացած տարածքներում։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը, որն ապրում էր Մեծ Թաղեր գյուղում, ասել է՝ իրենց հիմնական պահանջը հայրենիքի վերադարձն է, և ցանկանում են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ, քանի որ Մինսկի խումբն է զբաղվել արցախյան հարցի կարգավորմամբ։ Հայրյանը շեշտել է՝ չպետք է թողնել, որ հադրութցիները ցաքուցրիվ լինեն, պետք է ինչ-որ կերպ հույս տալ մարդկանց, չթողնել, որ մտածեն արտագաղթելու մասին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համարում ակտիվացնել հասարակական կազմակերպության գործունեությունը։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը փորձում է պետական մարմիններում ու միջազգային կառույցներում լսելի դարձնել Հադրութի դեօկուպացիայի և տեղահանված բնակչության իրավունքի հարցերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |