Պատգամավոր․ Սոթքի ոսկու հանքի 300 աշխատողի կրճատման հարց կա, ծայրահեղ միջոցների կդիմեն![]() 4 մարտի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Սոթքի ոսկու հանքի աշխատողներից մոտ 300-ի կրճատման հարց կա, հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ մտադրություն ունեն ծայրահեղ միջոցների դիմել, դեպի Արարատ երկաթգիծը փակել և ոչ միայն։ «Արդեն մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ մոտ 300 ընտանիք Վարդենիսի և հարակից շրջանների բնակիչներից մնալու են առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդիր է»,-ասել է Թովմասյանը։ Նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտնի դարձավ, որ Հայաստանում ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասը մնալու է Ադրբեջանի տարածքում՝ Քարվաճառի շրջանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |