Տիրան Խաչատրյանը դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու որոշումը

Տիրան Խաչատրյանը դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու որոշումը

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան: DataLex դատական տեղեկատվական համակարգի համաձայն, հայցադիմումը մուտքագրվել է մարտի 3-ին։

Նա Վարչական դատարան է դիմել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից nախագահ Արմեն Սարգսյանi փետրվարի 24-ի հրամանագրով։ Նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Գործով որպես երրորդ կողմ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել հարցին։ Խաչատրյանը, ըստ աղբյուրի, ասել էր․ «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Տիրան Խաչատրյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020-ի հունիսի 15-ին։ Հոկտեմբերի 22-ին Արցախյան պատերազմի օրերին նա արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---