Քոչարյանը կարծում է՝ Covid-19-ի իր թեստը կեղծել են, որ Մոսկվա չմեկնի 4 մարտի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ պատերազմի օրերին դեպի Մոսկվա նախատեսած իր այցը, որի ժամանակ պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեր, երկրի գործող իշխանությունները հատուկ են վիժեցրել, փոխանցում է Sputnik Armenia-ն։ 2020-ի հոկտեմբերի 30-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են Մոսկվա մեկնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ռուսական էլիտայի հետ քննարկելու համար։ Ըստ Գևորգյանի` Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել էր առաջարկությանը։ Նույն օրը, սակայն, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։ «Ըստ էության, շատ մութ պատմություն էր իմ թեստի պատասխանին առնչվող դեպքը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ մանրամասներ են հայտնել այդ մասին։ Սակայն հարցն այն է, որ կորոնավիրուսի թեստից հետո ես հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,-ասել է Քոչարյանը՝ նշելով, որ կասկածում է, որ իրեն ուղղակի թույլ չեն տվել մեկնել ՌԴ։ Քոչարյանը հավելել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ չի ունեցել, սակայն հնարավորություն եղել է իրավիճակի վերաբերյալ իր նկատառումներն ու դիրքորոշումը փոխանցել ՌԴ ղեկավարությանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |