Փաշինյանն ազատել է ԳՇ-ին միացած Գեղարքունիքի ու Արմավիրի փոխմարզպետերին

Փաշինյանն ազատել է ԳՇ-ին միացած Գեղարքունիքի ու Արմավիրի փոխմարզպետերին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշել է Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու։

Խոսքը Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանի ու Գեղարքունիքի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի մասին է, որոնք երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտարարել։ Նրանք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ կողմ լինելով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։

Փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---