Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից 2 զինծառայողի մասունք է փոխանցվել ԱԻՊԾ-ին

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից 2 զինծառայողի մասունք է փոխանցվել ԱԻՊԾ-ին

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Մարտի 4-ին Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

Որոնումները մարտի 5-ին շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Զինադադարից հետո մարտի 5-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---