Freedom House. 2020-ին ՀՀ-ն առաջ է անցել 2 միավորով՝ քաղիրավունքի ու քաղաքացիական ազատության ոլորտներում 5 մարտի 2021 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպության Գլոբալ ազատություների մասին 2021-ի զեկույցում 2020-ի համեմատ՝ Հայաստանը երկու միավորով առաջընթաց է գրանցել՝ 53-ից հասնելով 55 միավորի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Իրավապաշտպան կազմակերպության գնահատականը հիմնված է ժողովրդավարության զարգացման հիմնական երկու ոլորտում կատարած ուսումնասիրությունների հիման վրա. հետազոտվում է տվյալ տարում երկրի զարգացումները քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ասպարեզներում: 2021-ի զեկույցի համաձայն, ըստ Freedom House-ի, Հայաստանում արձանագրվել է երկու դրական միտում՝ մասնավոր սեփականության պաշտպանության և քաղաքական իրավունքների ոլորտներում: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների գծով իրավապաշտպան կազմակերպությունն առաջընթաց է գրանցել մասնավոր սեփականության պաշտպանության ոլորտում: Ըստ զեկույցի՝ գործարար շրջանակները, հատկապես՝ փոքր և միջին ձեռներեցները, առաջ հաճախ էին բախվում նախկին իշխանության կողմից ակտիվների կամայական բռնագրավմանը կամ կաշառք ստանալու պահանջին, իսկ իշխանափոխությունից հետո այդ գործունեությունը դարձել է ավելի հազվադեպ: Նշվում է նաև, որ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը մեկ միավորով բարելավվել է նոր օրենսդրության շնորհիվ, որը նպաստում է ՀՀ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանն ու տնտեսական հանցագործությունների համար նախկին պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների հետապնդմանը: Զեկույցում նշվում է՝ Փաշինյանի կառավարությունը կայուն առաջընթաց է գրանցել նախկինում կատարված անօրինական գործողությունները հետաքննելու և հակակոռուպցիոն մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ 2020 թվականի ապրիլին խորհրդարանն ընդունեց օրենսդրություն, որով ընդլայնվեցին նախկին պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը հետաքննելու դատախազների հնարավորությունները: Մնացած այլ դեպքերում անցած տարվա զեկույցի համեմատ կառույցը փոփոխության չի ենթարկել ՀՀ-ի ցուցանիշները՝ չնայած որոշ ասպարեզներում զեկույցում մեջբերվում են դրական կամ բացասական միտումներ: Որպես 2020 թվականի ընթացքում առանցքային զարգացումներ զեկույցն առանձնացնում է մարտ ամսին կառավարության հայտարարած COVID-19- ի հետ կապված արտակարգ դրությունը, իշխանությունների հակակոռուպցիոն ջանքերն ու ձեռնարկված քայլերը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ բռնկված պատերազմն ու կառավարության կողմից ռազմական դրության հայտարարումն ու հետպատերազմյան քաղաքական զարգացումները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |