Օհանյան․ Երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Շուշիում Վազգեն Սարգսյանի լքված արձանը 5 մարտի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով մարտի 5-ին նշվող` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, ֆեյսբուքայն իր էջում գրել է․«երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Վազգեն Սարգսյանի լքված արձանը Շուշիում»: «Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։ Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով»,-ասվում է գրառման մեջ։ Օհանյանը հավելել է, որ այսօր, սակայն, բախվել ենք այլ իրականության։ «Մեր պարտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ «հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»,-գրել է նա։ Ամիսներ առաջ համացանցում Շուշիում գտնվող ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի արձանի պղծման լուսանկար էր հայտնվել։ Դեռ նոյեմբերի 14-ին Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը գրել էր, որ երբ զոհվածները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանվեն Շուշիից, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սարգսյանի եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանն, անդրադառնալով արձանի պղծմանը, գրել էր, որ իր ընտանիքը հնարավոր ամեն տեղ դիմել է՝ այդ արձանն անգամ պայթեցնելու գնով թշնամուն չթողնելու խնդրանքով։ «Խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց»,- գրել էր նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա |