Մարուքյան․ Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթի առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա 5 մարտի 2021 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու, հայտել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Կմերժի, այլ տարբերակ կմտածեմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», - ասել է Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք: Մարուքյանը նաև հույս է հայտնել, որ խորհրդարանը ցրելու դ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին կմիանան նաև քաղաքական այլ ուժեր, փոխանցում է Para Tv-ն։ Մարուքյանը նշել է, որ իրավիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, իսկ ինքը մեկ ժամ խոսել է վարչապետի հետ ու պատրաստ է ցանկացած այլ ուժի հետ այդ խոսակցությունն ունենալ։ «Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասել է Մարուքյանը։ Փաշինյանն ու Մարուքյանը հանդիպել են մարտի 4-ին։ ԼՀԿ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։ «Բարգավաճ Հայաստանից» մարտի 5-ին հայտարարել են Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա քաղխորհրդի նիստից ու որոշումից հետո։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |