Մարտի 7-ին Շուռնուխում ՀՀ եռագույնը կտեղադրվի, 30 մ բարձրությամբ 5 մարտի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ մարտի 7-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը, ասվում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Հայաստանում ամենաբարձր դրոշն առաջինը տեղադրվել է Կապանում, այժմ` Շուռնուխում։ «Սահմանամերձ բնակավայրերում մենք շարունակելու ենք արարել, անկախ ամեն ինչից, պարտավոր ենք պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը։ Կմատուցվի նաև մատաղ, բնակավայրում տեղի կունենան մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ճաշատեսակներով։ Միջոցառումների մեկնարկը՝ 14։00-ից»,- ասվում է գրառման մեջ։ Մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 10։00-ից, Գորիսի Տաթևացու անվան հրապարակից միկրոավտոբուսներն անվճար կտեղափոխեն դեպի Շուռնուխ, իսկ միջոցառումների ավարտին` դեպի Գորիս։ Նշվում է, որ նախաձեռնությունը շարունակական կլինի համայնքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում։ «Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 17-ին, Կապանում, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, տեղադրվել է Հայաստանում թերևս ամենաբարձր`30 մ բարձրությամբ դրոշը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |