2008թ. ռուս-հայկական հարաբերությունների խորացման առաջատար գործոնը տնտեսական կապերն էին

PanARMENIAN.Net - 2008թ. դաշնակցային գործընկերության ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին դինամիկ կերպով զարգանալ: 2008թ. երկրներում ավարտված ընտրական փուլերը չազդեցին երկկողմ քաղաքական կապերի հագեցածության վրա: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության ամփոփման մեջ:



«Բարձրագույն մակարդակով երկխոսության կատարելագործման շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները ունեցան վեց հանդիպում, տեղի ունեցավ պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի փոխանակություն: Անդրկովկասում դեպքերի ճգնաժամային զարգացումը հաստատեց ռուս-հայկական ռազմավարական փոխգործակցության ամրապնդման կարեւոր նշանակությունը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման համար»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ փաստաթղթում:



Ամփոփման համաձայն, 2008թ. կատարելագործվում էին ռազմական, հումանիտար եւ միջտարածաշրջանային կապերը: «Ռուս-հայկական հարաբերությունների ողջ համակարգի խորացման առաջատար գործոնն են դառնում տնտեսական կապերը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության ամփոփման մեջ:



Փաստաթղթի համաձայն 2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՌԴ եւ ՀՀ միջեւ ապրանքաշրջանառությունը աճեց 19,9%-ով եւ կազմեց $749,2 մլն: «Ռուսաստանը դարձավ Հայաստանի հիմնական առեւտրական գործակալը: Ռուսական կապիտալ ներդրումների ծավալը հայկական տնտեսության մեջ, որը տարվա վերջին գերազանցեց 1,8 մլրդ ԱՄՆ դոլարը, արտացոլում էր Ռուսաստանի առաջատար դիրքը իր արտասահմանյան ներդրողների շրջանում»,- ընդգծվում է ամփոփման մեջ:



Հաջողությամբ իրագործվել են համատեղ գազաէներգետիկ նախագծերը, ատոմային էներգետիկայի վերաբերյալ փոխգործակցությունը: «Ռուսաստանն ու Հայաստանը արդյունավետ կերպով համագործակցել են ԱՊՀ բարեփոխման եւ գործունեության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ շրջանակներում գործողությունների կոմնորոշման ուժեղացման գործում»,- ասվում է 2008թ. ՌԴ ԱԳՆ գործունեության ամփոփման մեջ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---