Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

PanARMENIAN.Net - Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները։

Վարչապետը որոշումները ստորագրել է «ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով։

Ավելի վաղ Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը հաղթող էին ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը ներկայացվել էր ՀՀ վարչապետի հաստատմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---