Փորձագետի հորդորը՝ հեռացնել սմարթֆոններից SuperVPN-ը![]() 6 մարտի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Կիբերփորձագետ Զակ Դոֆմանը կոչ է արել Android-ով աշխատող սմարթֆոնների օգտատերերին հեռացնել SuperVPN հավելվածը, որը նախատեսված է համացանցի վիրտուալ մասին միանալու, և պրովայդերի կողմից արգելափակված որոշ էջեր այցելել։ Այդ մասին նա գրել է Forbes-ի համար հոդվածում։ Ըստ Դոֆմանի՝ հավելվածը ներբեռնվել է Google Play-ում ավելի քան 100 մլն անգամ։ Նա հիշեցրել է, որ մասնագետներն ավելի վաղ զգուշացրել են դրա վտանգի մասին, գրում է ՌԲԿ-ն։ Դոֆմանը հղում է անում նաև CyberNews-ում հրապարակված հոդվածին, որտեղ ասվում է, թե ինչպես է անվճար VPN ծառայությունների 21 մլն օգտատիրոջ տվյալների բազան, որոնց թվում հիշատակվում է նաև SuperVPN-ը, վաճառքի հանվել։ Խոսքն անունների, տեղակայման, էլեկտրոնային հասցեների և վճարումների պատմության մասին է։ Ինչպես զգուշացրել են CyberNews-ում, SuperVPN-ը Google Play-ում առկա «ամենատարածված և ամենավտանգավոր VPN ծառայություններից մեկն է»։ VPN ծառայությունները թույլ են տալիս՝ փոխարինելով իսկական IP հասցեն, մուտք գործել օգտատերերի երկրներում արգելափակված ինտերնետ ռեսուրսներ և մասնակիորեն թաքցնել սեփական սարքերի մասին տվյալները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |