ԱՄՆ նախագահը 1 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները 6 մարտի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ռեժիմը, որը Վաշինգտոնը սահմանել է 1995-ին։ Պատժամիջոցները երկարացվել են 1 տարով։ «Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը նախկինի պես մեծ սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»,- ասվում է փաստաթղթում, գրում է Deutsche Welle-ն։ Բայդենն Իրանի համար վտանգավոր է համարել «հրթիռների և այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակումն ու տարածումը, աջակցությունն ահաբեկչական խմբավորումներին և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի վնասակար գործունեությունը»։ Իրանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ն երկարացնում է ամեն տարի, սակայն, ըստ դիտորդների՝ այս անգամ դա արվել է Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ հնարավոր վերադարձի ֆոնին, ինչպես նախընտրական շրջանում խոստացել է Բայդենը։ ԱՄՆ-ն, սակայն, պահանջում է, որ սկզբից Իրանը վերադառնա գործարքի պայմանների պահպանմանը, որի դեպքում հնարավոր կլինի մեղմացնել պատժամիջոցները։ Իրանն, իր հերթին, պնդում է հակառակ հաջորդակնությունը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |