Ընդդիմության հանրահավաքը․ Վանցեյանն ասում է՝ Փաշինյանը ստիպված հրաժարական կտա

Ընդդիմության հանրահավաքը․ Վանցեյանն ասում է՝ Փաշինյանը ստիպված  հրաժարական կտա

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում մեկնարկում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, տասնյակ քաղաքացիներ ու շարժմանը միացած քաղգործիչներ արդեն պողոտայում են։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ հանրային ճնշման մեծացման արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հրաժարական տալ։

Նա նշել է, թե իրենց պայքարը երկրի ապագայի համար է, իսկ Բաղրամյան պողոտա եկողներն իրենց վերաբերմունքն են ցույց տալիս իշխող կառավարությանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն ի վիճակի չէ մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում, իրենք ունեն մեկ օրակարգ ու ամեն ինչ անելու են, որ իրենց պահանջները կատարվեն։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին:

Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ նախագահն առանձին դիմումով դիմեց ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---