ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից 9 մարտի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարՄարին Քլարկ-Հաթթինգ հապճեպ լքել է Հայաստանը, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵԴ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշեց Նաղդալյանը։ Թե ինչ թերացումների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ: Ավելի վաղ Mediaport Տելեգրամ-ալիքը գրել էր, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Մարին Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |