ՀՅԴ-ն մի քանի անդամի է արտաքսել կուսակցությունից․ Խախտել են դաշնակցականի երդումը![]() 9 մարտի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպության շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը և Կարո Իսբէնճյանն արտաքսվել են կուսակցության շարքերից՝ դաշնակցականի երդումը խախտելու համար, նրանք այլևս չեն ներկայացնում ՀՅԴ-ն։ Կուսակցությունից հայտնում են, որ խումբը խիստ հակակարգապահական գործունեություն է իրականացրել, ապօրինի ժողով է գումարել, ընտրել ապօրինի մարմին՝ «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով։ ՀՅԴ-ից հայտնում են նաև, թե խումբն իր վերահսկողության տակ է պահում պաշտոնաթերթ «Ասպարեզը», կուսակցությանը պատկանող շարժական ու անշարժ գույքը, դրամային հաշիվները։ ՀՅԴ-ից նշում են, որ Կենտրոնական կոմիտեն շարունակում է լինել Արևմտյան Ամերիկայում կուսակցության անունից հանդես գալու միակ օրինական ու իրավասու մարմինը, իսկ կոմիտեի ներկայացուցիչը Ռոստոմ Այնթալյանն է (Հեռ. +1650 303 9280)։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |