ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 6000-ը![]() 9 մարտի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 175,198-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 182-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մարտի 8-ը հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3232 դեպք կա, այլ պատճառով՝ 832։ Ապաքինվել է ևս 142 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,096-է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6038-ի։ Մարտի 8-ին 1643 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 755,348 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |