ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում գործակցության հեռանկարները

ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում գործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Կուբայի իր պաշտոնակից Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր է փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում գործակցության հեռանկարների շուրջ:

Այվազյանը կարևորել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։ Նախարարները վստահ են, որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։

ԱԳՆ-ից նշում են, որ երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---