ՀՀ-ն 2-րդն է ռուս զբոսաշրջիկների գարնանային ուղևորությունների ցանկում![]() 9 մարտի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2-րդն է ռուս զբոսաշրջիկների գարնանային ուղևորությունների նախապատվությունների թվում՝ այս ուղղությամբ է գրանցվել միջազգային ավիաչվերթերի ամրագրումների 10.5 տոկոսը։ Այդ մասին ասվում է OneTwoTrip առցանց ծառայության հետազոտման մեջ։ Ռուսաստանցիների նախապատվությունների առաջին հորիզոնականում Թուրքիան է՝ ամրագրումների 34.6 տոկոս, գրում է Lenta.ru-ն։ Առաջատարների եռյակը եզրափակում է Ղրղզստանը, ուր կմեկնի արտերկրում հանգստացող ռուսաստանցիների 9.6 տոկոսը։ Ցուցակում ընդգրկվել են նաև ԱՄԷ-ն (7.8 տոկոս), Ադրբեջանը (4.4 տոկոս), Մալդիվները (3.9 տոկոս), Եգիպտոսը (3.6 տոկոս), Ղազախստանը (2.4 տոկոս), Մոլդովան (1.8 տոկոս) և Վրաստանը (1.7 տոկոս)։ Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը, հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով, խոսել էր մշակութային ժառանգության մասին։ Նա հավելել է, որ բանալին իմիջը բարձրացնելու մեջ է: Խոսքը նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու մեջ չէ, այլ կառավարման ընկալումների:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |