Հռոմի պապն այցելել է Մոսուլի ավերված հայկական եկեղեցի 9 մարտի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իրաք ուղևորության ժամանակ Մոսուլում այցելել է տեղի ավերված հայկական եկեղեցի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կաթոլիկ Crux առցանց թերթի բյուրոյի ղեկավար Ինես Սան Մարտինը։ «Մոսուլից հեռանալուց առաջ Հռոմի պապն այցելել է ավերված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,-ասվում է նրա գրառման մեջ։ Հռոմի պապը Մոսուլի Տաճարների հրապարակում աղոթել է «Իսլամական պետության» ջիհադականների հետ պատերազմում զոհվածների համար։ Նա նշել է, որ քիստոնյաների զանգվածային արտագաղթն Իրաքից անչափելի վնաս է հասցրել ոչ միայն այդ համայնքներին, այլ ամբողջ հանրությանը, գրում է BBC-ին։ Ֆրանցիսկոս Առաջինի այցն Իրաք պատմական է համարվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի առաջին այցն էր այդ երկիր։ Ուղևորության գլխավոր նպատակն էր Իրաքում քրիստոնյաների անվտանգ բնակության հարցը։ Այցը տեղի է ունեցել մարտի 5-8-ը; 2014թ․ ԻՊ զինյալները հարձակվեցին Մոսուլի Սբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա:Հունիսի 10-ին 65 հայ ընտանիքներ քահանայի հետ միասին ստիպված եղան հեռանալ քաղաքից, գրոհայինները իրենց հսկողության տակ առան Իրաքի երկրորդ քաղաքը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |