ՊԵԿ․ Էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

ՊԵԿ․ Էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը, տեղեկացում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։

Էքսպրես բեռների համար ուղևորային և ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչև Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---