Փաշինյանը գավառում սեյսմակայուն դպրոց է այցելել![]() 9 մարտի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակառուցվել է՝ շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է դպրոցում իրակացված աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը: Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։ Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետևանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։ Վարչապետին ուղեկցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |