Իտալիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն![]() 9 մարտի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն։ Նման համաձայնագիր են կնքել Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու շվեյցարական Adienne Pharma & Biotech ընկերությունը։ «Տեղական արտադրությունը մեկնարկելու է 2021թ․ հունիսին։ Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել և ամբողջությամբ վերահսկել դեղամիջոցի արտադրության գործընթացը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ 10 մլն դեղաչափ արտադրել»,-ասվում է Իտալա-ռուսական առևտրի պալատի հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։ Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձաքննությունը։ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն օգտագործման հավանություն է ստացել է ԵՄ 2 երկրում՝ Հունգարիայում և Սլովակիայում։ Ընդհանուր առմամբ, ռուսական պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 40 երկրում ավելի քան 1․1 մլրդ ընդհանուր բնակչությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |