Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են CEN-CENELEC սեմինարին

PanARMENIAN.Net - 17 երկրների 35 ներկայացուցիչներ, ներառյալ Հայաստանը, մասնակցել են Ստանդարտացման եվրոպական համակարգի առավելությունների ուսումնասիրության թեմայով CEN-CENELEC երկօրյա սեմինարին, որը կայացել է Բրյուսելում:



Սեմինարն ուղղված էր այդ երկրների մասնակցության ընդլայնմանը CEN-CENELEC համակարգին եւ հնարավորություն տվեց բաժանմունքներին քննարկել իրենց պահանջներն ու կիսել իրենց փորձը: Միեւնույն ժամանակ սեմինարը հնարավորություն տվեց նոր կազմավորվող բաժանմունքներին պաշտոնապես առավել սերտ հարաբերությունների մեջ մտնել CEN-CENELEC համակարգի հետ, հաղորդում է EurActiv.com-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---