ՄԱԿ-ը կպաշտպանի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին․ «Մեղադրանքներն անհիմն են»

ՄԱԿ-ը կպաշտպանի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին․ «Մեղադրանքներն անհիմն են»

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում անհիմն են համարում Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին երկրում հնչած մեղադրանքները` համարելով դրանք անհիմն, գրում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ լքել է Հայաստանը, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց են եղել նրա՝ մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Քլարկ-Հաթինգի հեռացման իրական պատճառը կապված է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու հետ։

«Մեղադրանքները նրա հասցեին անհիմն են և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նա ասել է նաև, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն ու ՀՀ կառավարությունը պայմանավորվել են, որ մարտ մասին Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կավարտի իր առաքելությունը ՀՀ-ում։ Նա մեկ այլ երկիր կգործուղվի։

Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին ներկայացրել է որպես բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ։

Գլխավոր դատախազությունը ստուգում է Քլարկ-Հաթինգի վերաբերյալ տեղեկությունները, թե նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն է արել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---