ՌԴ մեկնած արտագնա աշխատողներին առաջարկում են ծառայել Ռուսաստանի բանակում 7 մարտի 2009 - 00:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջարկել է Ռուսաստանում աշխատանքը կորցրած օտարերկրյա ներգաղթածներին համալրել Ռուսաստանի բանակի շարքերը, հաղորդում է «Տրուդ» թերթը: Նման առաջարկով հանդես է եկել պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Նիկոլայ Պանկովը: Նա, ճիշտ է, վերապահում է արել, որ օտարերկրացիներն նախկինում եւս զրկված չէին այդ հնարավորությունից: «Օտարերկրյա քաղաքացիները, -հիշեցրել է Պանկովը,-ըստ ՌԴ օրենսդրության իրավունք ունեն պայմանագրային զինվորական ծառայության անցնել ՌԴ Զինված ուժերում»: Ոչ մի սահմանափակում օտարերկրացիների համար չկա` կվերցնեն բոլոր ցանկացողներին: Սակայն դրա համար օտարերկրյա քաղաքացիները պետք է լավ տիրապետեն ռուսաց լեզվին, գտնվեն երկրում օրինական հիմունքներով, ունենան միջնակարգ կրթություն եւ, իհարկե, ամուր առողջություն: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսական բանակում ծառայում է 308 օտարերկրյա քաղաքացի: Միայն անցյալ տարի 669 օտարերկրացի է դիմել զինկոմիսարիատ, սակայն մեծ մասը մերժում են ստացել: Տեսականորեն այդ իրավունքից կարող է օգտվել օրինական հիմունքներով ՌԴ-ում գտնվող ցանկացած օտարերկրացի: Սակայն ոչ պաշտոնապես զինկոմիսարիատները հրահանգ են ստացել ծառայության ընդունել միայն ԱՊՀ ու Բալթիայի երկրների քաղաքացիների: Նախապատվությունը տրվում է ազգությամբ ռուս զինակոչիկներին: Ըստ պաշտոնական տվյալների, ՌԴ բանակում այժմ ծառայում են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Լատվիայի երկու քաղաքացիներ, երկու գերմանացիներ եւ մեկ իսրայելցի, որոնք ունեն ՌԴ անձնագրեր: Ընդ որում փորձագետը գտնում է, որ օտարերկրացիներին ավելի նպատակահարմար է ծառայության գործուղել ոչ թե երկրի խորքերը, այլ ՌԴ արտերկրում գտնվող ռազմական օբյեկտներ: Դրանք այժմ 36-ն են եւ գտնվում են Տաջիկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Ըստ ռուսական «Տրուդ» թերթի, ՌԴ բանակում ծառայում են 207 հազար օտարերկրացիներ, որոնցից 67 տաջիկ, 61 ուզբեկ, 41 ուկրաինացի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Հայաստանի, Ադրբեջանի 5-10 քաղաքացիներ, 2 գերմանացի եւ լատիշ, 1 իսրայելցի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային |