Չինաստանն առաջինն աշխարհում պատվաստային անձնագրեր կտա

Չինաստանն առաջինն աշխարհում պատվաստային անձնագրեր կտա

PanARMENIAN.Net - Չինաստանն առաջին երկիրը կլինի աշխարհում, որը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին այսպես կոչված պատվաստային անձնագրերի տրամադրման ծրագիրը։ Դա մի փաստաթուղթ կլինի, որը Չինաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներբեռնել հատուկ թվային հարթակից և ներկայացնել արտասահմանյան ուղևորությունների դեպքում, գրում է BBC-ն։

Աշխարհի տարբեր երկրներում վաղուց արդեն խոսակցություններ կան նմանատիպ անձնագրերի ներմուծման անհրաժեշտության մասին։

Նախաձեռնության կողմնակիցները վստահ են, որ դա թույլ կտա հնարավորինս շուտ բացել միջազգային սահմաններն ու վերականգնել համաշխարհային տնտեսությունը։ Ընդդիմախոսները կարծում են, որ նման անձնագրերն առաջին քայլը կլինեն իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն հաստատելու գործում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---