Արցախում ուժեղ պայթյուններ կլինեն՝ զինամթերք է վնասազերծվելու![]() 10 մարտի 2021 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախում սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում, հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում: Ժամը 11:00-ին պայթեցման աշխատանք է նախատեսվում նաև Ստեփանակերտի Իսակով փողոցում»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։ Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911,101,112։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |