Սաղաթելյան․ Չենք ակնկալում, որ բանակը մեզ միանա, պետք է ԳՇ պետն ու բանակը մնան իրենց տեղում10 մարտի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը չի ակնկալում, որ բանակը գա ու միանա իրենց, բայց ակնկալիք կամ պահանջ ունի, որ Գլխավոր շտաբը, բանակը, անձամբ Օնիկ Գասպարյանը մնան իրենց տեղում, հայտարարել է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Սա իր պաշտոնի հարցը չի։ Սա բանակի լինել-չլինելու հարցն է։ Հանուն Արցախի` նրանք պետք է մնան իրենց տեղում»,- ասել է Սաղաթելյանը, փոխանցում է Aravot.am-ը։ Մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Մարտի 10-ին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին, որը նորից չստորագրեց այն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |