Մարտունու և Ֆիզուլիի ուղղություններում 6 աճյուն են գտել![]() 10 մարտի 2021 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Արցախի Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։ 3 աճյուն հանվել է Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու «Ուլյանասար» կոչվող տեղամասից, տեղեկացնում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն մարտի 11-ին: Ուղղությունների մասին կտեղեկացվի առավոտյան: Զինադադարից հետո մարտի 10-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |