Լեւոն Արոնյանը կորցրեց «Լինարես-2009» մրցաշարում հաղթելու բոլոր շանսերը

PanARMENIAN.Net - Շախմատի «Լինարես-2009»միջազգային մրցաշարի 13-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով տանուլ տվեց ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկին: Սա հայ գրոսմայստերի չորրորդ պարտությունն է այս մրցաշարում եւ երկրորդ պարտությունը Իվանչուկց (առաջինը գրանցվեց 7 փուլում): 13-րդ փուլից հետո Արոնյանը ետ է մնում մրցաշարի առաջատարներից 1,5 միավորով: Վերջին փուլից առաջ Արոնյանը կորցրեց այս մրցաշարում հաղթելու բոլոր շանսերը: Իվանչուկը Արոնյանին հաղթելուց հետո Գրիշչուկի հետ գլխավորում է մրցաշարը: 13 փուլի մնացած բոլոր պարտիաներն ոչ ոքի են ավարտվել:



Վերջին 14-րդ փուլում հայ շախմատիստը սպիտակներով կխաղա մրցաշարի առաջատարներից մեկի` Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որից արդեն մեկ անգամ պարտություն է կրել «Լինարես-2009»-ի 6-րդ փուլում:



13-րդ փուլի արդյունքները` Իվանչուկ-Արոնյան 1:0, Գրիշչուկ-Անանդ, Կարլսեն-Ռաջաբով, Վան Յուէ-Դոմինգես-ոչ ոքի:



Դասավորությունը վերջին փուլից առաջ` Գրիշչուկ, Իվանչուկ-7,5-ական միավոր, Կարլսեն-7 միավոր, Անանդ-6,5 միավոր, Արոնյան, Ռաջաբով, Վան Յուէ-6-ական միավոր, Դոմինգես-5,5 միավոր:



Վերջն փուլի զույգերը` Արոնյան-Գրիշչուկ, Դոմինգես-Իվանչուկ, Անանդ-Կարլսեն, Ռաջաբով-Վան Յուէ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---