Փաշինյանը խնդրել է գեներալներին շարունակել ծառայությունը![]() 10 մարտի 2021 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ այցի ժամանակ խնդրել է բարձրագույն սպայակազմիբ շարունակել իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: «Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել», - նշել է նա բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցության ժամանակ: Դրան մասնակցել են Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ում Փաշինյանն առաջարկել է ԳՇ նոր պետի պաշտոնում։ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որ շարունակում է մնալ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ տեսակետին, սակայն նշել է, որ Գասպարյանի հորդորը պաշտոնից հեռանալուց առաջ ընդունվում է որպես հրաման։ Վերջինս ասել էր, որ Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորել էր շարունակել ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ահատական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |