Որոնողական աշխատանքները կշարունակվեն 2 ուղղությամբ

Որոնողական աշխատանքները կշարունակվեն 2 ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 11-ին իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը՝ մարտի 10-ին:

Մարտի 10-ին հայտնաբերված 6 աճույնից 3-ը հայտնաբերվել էր Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---