ՀՀ-ում դեկտեմբերից ի վեր Covid-19-ի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է գրանցվել![]() 11 մարտի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 176,286 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 748-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Սա վարակի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է դեկտեմբերի 22-ից ի վեր։ Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3239 դեպք կա, այլ պատճառով՝ 834։ Ապաքինվել է ևս 182 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,441 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6772 -ի։ Մարտի 10-ին 4285 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 761,945 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |