Ռուս սակրավորներն Արցախում 508 կմ ճանապարահ են ականազերծել

Ռուս սակրավորներն Արցախում 508 կմ ճանապարահ են ականազերծել

PanARMENIAN.Net - Ռուսական Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը։ 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր ականազերծվել է 1623 հա տարածք, 508 կմ ճանապարահ, 1577 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,154 պայթուցիկ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում Արցախում տեղակայված 27 դիտակետում՝ հետևելով հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահները նաև ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր և վերականգնում են քաղաքացիական ենթակռուցվածքներն ու հումանիտար աջակցություն ցուցաբերում բնակչությանը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---