Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից![]() 11 մարտի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը չեղյալ է հայտարարել 1992թ. Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից, գրում է Regionmonitor-ը: «Կցանկանայի ներողություն հայցել ամերիկահայ համայնքից վերջին հայտարարության համար, որը հրապարակվել էր Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին: Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր առանց ընթացակարգին բնորոշ մեր կողմից իրականացվող ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել չեղարկել հայտարարությունը»,- նամակում գրել է Ուոլշը։ Այս քայլն իրականություն է դարձել համահայկական ջանքերի շնորհիվ, որը գլխավորել են Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բոստոն շրջանի համայնքային փաստաբանների կոալիցիան: 1992թ. Խոջալուի վրա գրոհի անհրաժեշտությունը թելադրվում էր ԼՂՀ սովի մատնված բնակչությանը փրկելու հրամայականով ու այնտեղ կուտակված հարձակողական զենքի առկայությամբ: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի նախապատրաստվող գրոհը հայկական Ասկերան շրջկենտրոնի ու հետո Ստեփանակերտի վրա: Ադրբեջանական կողմը իրազեկվել էր գրոհից դեռ երկու ամիս առաջ հեռուստատեսությամբ: Հայկական կողմը զգուշացրել էր հարձակման մասին, սակայն, ադրբեջանցիները ոչինչ չէին արել խաղաղ բնակիչներին Խոջալուից դուրս բերելու համար: Փորձ չարվեց նաև բնակչությունը ուղղաթիռներով տարհանելու, թեև հայերը տալիս էին նման հնարավորություն։Հայկական ստորաբաժանումներն ամեն ինչ արեցին խուսափելու համար անտեղի զոհերից Խոջալուի քաղաքացիական բնակչության շրջանում: Միջանցքի գոյության մասին գիտեր նաև Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |