Դանիայում կասեցվել է Covid-19-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը![]() 11 մարտի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Դանիայում կասեցվել է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը՝ տրոմբերի հնարավոր առաջացման մասին հաղորդումներից հետո։ Այդ մասին հայտարարել է երկրի Առողջապահության վարչությունը։ Ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութի կիրառումը կասեցվում է 2 շաբաթով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կարևոր է նշել, որ մենք չենք հրաժարվում AstraZeneca պատվաստանյութից, այլ ժամանակվոր դադարեցնում ենք։ Կան հուսալի փաստաթղթեր, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ; Սակայն, մենք պետք է արձագանքենք հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներին», - ասել է Առողջապահության վարչության տնօրեն Սյորեն Բրոստրյոմը։ Նա նշել է, որ Դանիայում այժմ ընթանում է երկրի պատմության մեջ պատվաստման ամենամեծ և կարևոր արշավը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրիայի իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց որոշել են կասեցնել AstraZeneca-ի խմբաքանակի կիրառումը պատվաստում ստացած մեկ կնոջ մահվան և մեկ այլի հիվանդանալու պատճառով։ Պատվաստանյութի կիրառումը կասեցվել է նաև Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Լյուքսեմբուրգում։ Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկել է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց։ Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |