ՏՄՊՊՀ․ Բենզինը մոտ ապագայում կարող է թանկանալ11 մարտի 2021 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հաշվի առնելով ՀՀ շուկայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն: ՏՄՊՊՀ-ում եզրակացրել են, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ։ Հանձնաժողովը 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես՝ 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։ Պարզվել է, որ բեզինի և դիզվառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով․ • Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ, • ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ, • Ձեռքբերման գների բարձրացմամբ։ Պարզվել է, որ 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 14-ը բենզինի և դիզվառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5-12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած թանկացումները, մասնավորապես՝ փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (մոտ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է մոտ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ մոտ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%: 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։ Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021-ին ձեռքբերված խմբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։ Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարողի պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն նա կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և, չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |